Իրենց բաժանման մասին լուրերը կարդալուց հետո Մգեր Արմենիան և կինը հաշտվել են

  • Apr 10, 2023

Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ է համացանցում ակտիվորեն քննարկվում է երգիչ Մգեր Արմենիայի ամուսնալուծության վերաբերյալ լուրը:

Starnews-ը նկատել էր, որ զույգը միմյանց չի հետևում ինստագրամյան էջերում և չի հրապարակում համատեղ լուսանկարներ:

Սակայն այս լուրերից կարճ ժամանակ անց զույգը կարծես ուղղել է իր «սխալը»:

Նրանք սկսել են միմյանց հետևել, հավանել միմյանց հրապարակումներն ու մեկնաբանություններ թողնել:

Արդյո՞ք այս պես փորձում է զույգը կեղծ հերքում անել, թե՞ իրականում նրանք հաշտվել են, ցույց կտա ժամանակը:

Նշենք, որ տվյալ թեմայի վերաբերյալ Մհեր Արմենիան հերքում էր ներկայացրել` իր  ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Երեկվանից հետևում եմ սոցցանցերում իմ և իմ ընտանիքի վերաբերյալ կեղծ լուրերին:

Կուզենամ ասել հետևյալը.

Լավ կլիներ մտածեիք, թե ինչպե՞ս բաժանեցին ձեզ իրարից, ինչպե՞ս բաժանեցին Արցախը Հայաստանից, ինչպե՞ս բաժանեցին Հայ Ժողովրդին իրարից, ինչպե՞ս մնացին հազարավոր հայ ընտանիքեր առանց հայրերի և եղբայրների, ինչպե՞ս բաժանեցին ձեզ սևերի ու սպիտակների, և ի վերջո ինչպե՞ս բաժանեցին ձեզ Աստծուց:Ես ամուսնալուծված չեմ և մտադրություն չունեմ ձեզ չարակամներիդ երջանկացնելու….»:

Մեկնաբանություն

Որոնում