MegaNews-ն իր աղբյուրներից տեղեկացել է, որ Սյունիքի մարզի գյուղերից մեկում Երկրապահ կամավորականները 15 օր անհետ կորած համարվող ժամկետային զինծառայողի են գտել։ Նա աշտարակցի է։
Երկրապահները զինծառայողի մասին հոգացել են՝ կերակուր ու հագուստ տվել նրան։ Մեր հավաստի տեղեկություններով՝ զինվորն այժմ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հետ է՝ Սյունիքում:
Քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը ևս հաստատեց լուրը.
Հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ից անհետ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթալյանը: Զինծառայողի առողջական վիճակը բավարար է.
ՊՆ