Լավ չեմ… ինչ է պատահել հղի Հասմիկ Խոջյանին (լուսանկար, տեսանյութ)

  • Oct 14, 2022

Արդեն տեղեկացրել ենք, որ Հասմիկ Խոջյանը սպասում է իր առաջնեկին: Վերջինս ինստագրամյան իր էջում միշտ ներկայացնում է իր առօրյան: Սակայն հղիության մասին լուրը հրապարակեց այն ժամանակ, երբ Starnews-ն առաջինը նկատեց ու հրապարակեց այն:

Այսօր նա հրապարակում է արել, որտեղ արդարացել  է իր պասիվության համար նշելով, որ պասիվ է, քանի որ վատ է իրեն զգում:

 

Ինստագրամի իր էջում դերասանուհին հարցուպատասխան էր կազմակերպել և հետևորդները հետաքրքրվել են, թե ե՞րբ է ծնվելու նրա առաջնեկը:

«Երբ մոտենան ամիսները՝ անպայման կասեմ, բայց արդեն սկսել եմ պատրաստվել՝ տարբեր բաներ գնելով նրա համար:

 

Հարցերի մեծ մասը կապված է երեխայի անվան հետ, երբ ծնվի անպայման կասեմ»,- գրել է դերասանուհին:

Հասմիկը նաև պատմել է, որ հղիության առաջին շրջանը նրա մոտ բարդ է անցել՝ պատասխանելով հետևորդուհու հարցին:

 

 

«Սկզբում չէի տարբերվում դիակից ոչնչով: Գիտեմ, որ ինչ էլ ասեմ՝ չի օգնելու: Դուք ինքներդ պետք է օգնեք ձեզ: Խնդրեք, որ ձեզ ֆիզիկապես միայնակ չթողնեն, ամուսինը կամ մայրիկը ձեր կողքին լինեն»,- գրել է նա:

Դերասանուհին նաև անդրադարձել է նրան, որ դուստր է ունենալու:

«Ես երազում էի աղջիկ ունենալու մասին»,- գրել է Հասմիկը:

Մեկնաբանություն

Որոնում