StarNews-ը պատմել էր, որ դերասան Կարեն Ասլանյանն օրեր առաջ Լուսինե Թովմասյանի հաղորդման հյուրն էր։ Թողարկումը հեռարձակվելուց անմիջապես հետո սկսվեցին քննարկումներն ու քննադատությունները կապված դերասանի հետ:
Կարենը հարցազրույցի ժամանակ մեղմ ասած չէր կարողանում գրագետ ձևակերպել իր մտքերը։
StarNews-ի աչքից չէր վրիպել, որ հաղորդումը շատ մեկնաբանություններ է ստացել, հիմնականում դիտողները Կարենին անվանել են սահմանափակ մտածողությամբ մարդ, տգետ ու կանանց իրավունքները չհարգող, իսկ ահա Հանրային Հեռուստաընկերությանը մեղադրել էին հյուրերի սխալ ընտրության մեջ։
Այս աղմկահարույց հաղորդման շուրջ առաջացած մեկնաբանություններին պատասխանով է հանդես եկել Կարենը,որը ներկայացնում ենք :