Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հյուրը Լիլիթ Բասյանն է որդու՝ Ալեքսանդրի հետ։
Զրույցի ընթացքում սննդաբանը խոսել է մի շարք թեմաների մասին։
Starnews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենակարևոր դրվագները։
Հաղորդման սկզբում Լիլիթը Նախ նշեց, որ որդու ծնունդը իրեն նոր շունչ է տվել և որ եթե Ալեքսը չլիներ ինքը չէր լինի այն ինչ կա։
«Ալեքսը իմ գլխավոր մոտիվացիան ա։ Յուրաքանչյուր մայր ապրում ա իրա երեխայով, բայց ես նենց ուրախ եմ որ իմ տղան նաև իմ ընկերն ա, ես իրա հետ կարամ ամեն ինչի մասին խոսամ ու չմտածեմ որ տղաս ա».,_ նշել էր Լիլիթն ու նաև պատմել ԱՄՆ մեկնելու և 4 ամիս որդուց հեռու ապրելու մասին։ Սննդաբանը նշեց որ ամիսներ առաջ որդու հետ խոսել են երազանքներից և ինքն ասել է, որ երազում է իր սննդակարգերը աշխարհով հայտնի դարձնել։ Ալեքսն էլ գրկել է մայրիկին ու խնդրել գնալ իր երազանքի հետևից.
«Մեկնելուց հետո արդեն, ամեն օր երբ զանգում էի Ալեքսը հարցնում էր հասա իմ երազանքին թե չէ։ ՈՒ երևի էդ տվեց ինձ ուժ որ կարոտին դիմանամ, ես ամեն անգամ լաց լինելով ուզում էի զանգել ու ասել որ էլ չեմ դիմանում, իսկ ինքը էդ հարցն էր տալիս»։ .- անկեղծացավ Լիլիթն ու որդին էլ հավելեց որ էլի պատրաստ է հեռու լինել մայրիկից միայն՝ նա հասնի իր երազանքներին։
Լիլիթը նաև որդուց առանձին խոսեց կրկին ԱՄՆ մեկնելու և Ալեքսին իր հետ չտանելու պատճառների մասին։
«Ալեքսը չի սիրում Ամերիկան, բացի այդ ես չեմ կարա իրան կտրեմ իրա պապայից, իմ ծնողներից որովհետև իրանք շատ կապված են իրար հետ։ Ես չեմ կարա իմ Էգոն միացնեմ ու իմ երազանքի համար դա անեմ։ Ես էնքան վստահ եմ, որ կլինի նենց ոնց ճիշտ ա իրա ու իմ համար։ իսկ Ես գիտեմ որ ապրելու եմ ԱՄն-ում ու իմ ապագան ընդեղի հետ ա կապված։ Ու ես դա միշտ եմ իմացել։ Իմ ներքին ձայնը, առանց էնտեղ լինելու էլ գիտեր որ ես գնալու եմ ու մնամ։ հիմա շատ քոմմենթներ կլինեն որ ես հայրենասեր չեմ, բայց այո, ես ինձ ավելի լավ զգում եմ ԱՄՆ -ում քան Հայաստանում։
Առանց մի վայրկյան մտածելու ու վախենալու որ դրա համար ինձ կարան քննադատեն ու դատեն, ասում եմ որ ինձ կոնֆորտ ա էնդեղ։
Ես մեծացել եմ մեգապոլիսում ՝ Մոսկվայում և ես սովոր եմ մեծ քաղաքի իսկ հայաստանը փոքր ա ինձ համար։ Դու կարող ես Ամերիկայում գնալ մի տեղ որտեղ քեզ չեն ճանաչում ու ժամերով նստել մի այգում ու քեզ ոչ ոք չի նկատի։
Ես հիմա էնպիսի հոգևիճակում եմ, որ ինձ մաքսիմալ քիչ մարդ ա հետաքրքրում, ես չեմ գնում նենց տեղեր որտեղ լիքը մարդիկ են։ հայաստանը իմ տունն ա, բայց նաև ես մտածում եմ որ ամբողջ աշխարհնա իմ տունը»։