Լեզվի թմրություն կար, ապրումներն անտանելի էին, շատ դժվար էր, ծանր հետք թողեց… Ինչու՞ Իրինա Այվազյանը հուզվեց եթերում

  • Mar 11, 2023

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը դերասանուհի Իրինա Այվազյանն է: StarNews-ը հետևել է զրույցին:

Հաղորդման ընթացքում դերասանուհին խոսել է մի շարք թեմաների մասին, որոնցից են իր գիրության վերաբերյալ վատ մեկնաբանություններ ստանալը, դրանց պատասխանելը, իր և Գևորգ Մկրտչյանի նապկին սիրավեպը մինչ օրս քննարկելը, ինչպես նաև եղբոր`44 օրյա պատերազմի ընթացքում 70 օր անհետ կորած համարվելը:

Իրինան նշեց, որ իրեն ուղղված վատ մեկնաբանությունները այնքան էլ շատ չեն, իսկ պատճառը հիմնականում իր ավելորդ քաշն է:

«Գրում են` էս ոնց ես չաղացել, առանց մտածելու, թե դիմացինի ավելորդ քաշն ինչով է պայմանավորված»:

Իրինայի խոսքով իր ընտանիքում մայրն է, որ չափից շատ անհանգստանում է այս ամենով, կարդում մեկնաբանությունները:

Դերասանուհին նաև խոսեց պատերազմի ժամանակ եղբորից 70 օր լուր չունենալու մասին: Նա նշեց, որ ծանր հետք է թողել այս ամենն իրենց կյանքում, մայրիկի մոտ առողջական խնդիրներ են եղել այդ օրերին`լեզվի թմրություն, դժվար ժամանակներ են եղել:

Մանրամասները`ամբողջական հաղորդման մեջ

Մեկնաբանություն

Որոնում