Ձեր գովազդն այստեղ

Լենա Ղազարյանը շքեղությամբ նշել է դստեր 5 ամսականը և ցույց տվել նրա ամբողջական դեմքը

  • Dec 02, 2022

Ներկայումս ամերիկաբնակ երգչուհի Լենա Ղազարյանը տեսանյութ է հրապարակել, որում նշում է դստեր 5 ամսականը: Լենան դստեր օրը շքեղ տոնի է վերածել:

 

View this post on Instagram

 

A post shared by Lenka (@lenaghazaryanofficial)

Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել է, որ վերջերս երգչուհի Լենա Ղազարյանն առաջին անգամ մայրացել է: Նա կադրեր էր հրապարակել, որոնցում ցուցադրել էր, թե ինչպես էին իրենց դիմավորել տանը։  «Մենք արդեն տանն ենք»,-լուսանկարներին կից գրել էր Լենան: Նա նաեւ նախընտրել էր դեռ ցույց չտալ նորածնին՝ փակելով փոքրիկի դեմքը:

Հիշեցնենք, որ դստեր ծնվելուց անմիջապես հետո Լենան լուսանկար էր հրապարակել, իսկ դրան կից գրել էր հետեւյալը. «1.07.22. Շնորհակալ եմ, Տեր: Նելլի Նշանի Փամբուկյան»:

Հավելենք, որ ամիսներ  առաջ Լենան երեխայի սեռն իմանալու միջոցառում էր կազմակերպել: Հուզիչ տեսանյութին կից նա գրել էր.«Մեր Աղջիկ: Մեր Կյանքի Իմաստ…Պապան Ու Մաման Սրտատրոփ Քեզ Են Սպասում: Աստված Պահապան Բոլոր Ճուտոներին Ամեն Աղջիկ Թող Զգա Այս Աննկարագրելի Պահը»:

Մեկնաբանություն

Որոնում