Ամերիկաբնակ երգչուհի Լենա Ղազարյանը կես տարի առաջ մայրացավ: Երգչուհին ամուսնուն դուստր պարգևեց, ում անվանակոչեցին Նելլի: Այս ընթացքում Լենան բազմաթիվ հրապարակումներ էր անում դստեր մասնակցությամբ: Հետևելով Լենայի լուսանկարներին` երևում է, որ նրա փոքրիկն ունի մեր օրերի ամենաթանկարժեք մանկասայլակներից մեկը, որն արժե 1 միլիոն դրամ:
Նշենք, որ ավելի վաղ Լենա Ղազարյանը տեսանյութ էր հրապարակել, որում նշում էր դստեր 5 ամսականը: Լենան դստեր օրը շքեղ տոնի էր վերածել:
Հավելենք, որ ամիսներ առաջ Լենան երեխայի սեռն իմանալու միջոցառում էր կազմակերպել: Հուզիչ տեսանյութին կից նա գրել էր.
«Մեր Աղջիկ: Մեր Կյանքի Իմաստ…Պապան Ու Մաման Սրտատրոփ Քեզ Են Սպասում: Աստված Պահապան Բոլոր Ճուտոներին Ամեն Աղջիկ Թող Զգա Այս Աննկարագրելի Պահը»: