Լիանա Վանոյանը բաժանվե՞լ է սիրելիից․ ԲԱՑԱՌԻԿ

  • Nov 28, 2022

Դերասանուհի Լիանա Վանոյանն, ով մշտապես մարդկանց գրավում է իր հումորային կոնտենտով, այս անգամ իր սթորի բաժնում հրապարակել է տեսանյութեր, որոնցից երևում է, որ Լիանան գտնվում է ծանր հոգեբանական վիճակում:

Starnews.am-ի աչքից չի վրիպել, որ վերջինս այս պահին ճանապարհորդում է և իր հետևորդներին սթորի տարբերակով պատմում, որ ինքն էլ ունի ապրումներ, որ չպետք է հուսահատվել, չպետք է կոտրվել, քանի որ այս կյանքում ամեն բան անցողիկ ու ժամանակավոր է, ինչպես մեր կյանքը:

Starnews.am-ի ուշադրությունն է գրավել հաջորդ տեսանյութը, որտեղ Լիանան գրել է՝ «Դառն է….», «Շատ է ամեն բան, խառն է ու շատ է…»:

Տպավորություն է, ոև դեևասանուհին այս պահին ունի անձնական խնդիրներ, որոնք կարելի է ասել շատ լուրջ բնույթի են: Նույնիսկ ասեկոսեներ կան, որ նա և իր սիրելին`Ռուբենն այլևս միասին չեն, դա փաստում է նաև Լիանայի Աբու Դաբիում միայնակ լինելը:

Նշենք, որ Լիանան ավելի  վաղ հաճախ էր սիրելիի մասնակցությամբ տեսանյութեր տարածում։

Հավելենք, որ Լիանան ամեն օր մանրամասներ է ներկայացնում իր կյանքից: Նա հաճախ խոսում է. նաեւ իր ավելորդ քաշի մասին: Լիանան միշտ նշում է, որ հաշտ է իր արտաքինի հետ: Նա ժամանակ առ ժամանակ գրառումներ է անում այս թեմայի վերաբերյալ:

«Իմ հագուստ առնելը կոմեդիա է, ուրախ գնում եմ՝ լացելով տուն եմ գալիս: Ասենք Հայաստանում թմբլոները շատ քիչ հագուստի ընտրություն ունեն, տխուր է, ախր մենք էլ ենք ուզում սիրուն ու նորաոճ հագնվել, ախր խտրականություն է,որ մեծ չափսեր չկան»,-նշել էր Լիանան:

Մեկնաբանություն

Որոնում