Լիկա Սալմանյանը դստեր մասնակցությամբ լուսանկար է հրապարակել

  • May 07, 2023

Starnews-ը տեղեկացրել էր, որ դերասանուհի Լիկա Սալմանյանը մարտ ամսին մայրացել է: Այսօր Լիկան նոր հրապարակում է արել դստեր մասնակցությամբ, որտեղ երևում է փոքրիկի ոտիկը:

Հավելենք, որ օրեր առաջ Լիկայի դստեր 40 օրականն էր, ինչի առթիվ Լիկան հետևյալն էր գրել.

«Աստված օրհնի քեզ իմ աղջիկ»:

Starnews-ը ներկայացրել  էր Լիկա Սալմանյանի դստեր 40 օրականի լուսանկարներն ու տան օրիգինալ ձևավորումը։

Նշենք, որ դերասանուհին իր փոքրիկի 1 ամսականի առթիվ հետևյալն էր գրել.

«Մեկ ամիս առաջ այս օրը լույս աշխարհ եկավ իմ սպասված ու իրական երազանքը՝ իմ Ադելը:
Թող, որ բոլորիս բալիկներն ապրեն առողջ ու խաղաղ երկնքի տակ»։

Մեկնաբանություն

Որոնում