Լույս աշխարհ է եկել Հարազատ թշնամի հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Լիկա Սալմանյանի առաջնեկը։ Այս մասին դերասանուհին տեղեկացրել է իր սոցիալական էջերում՝ հրապարակելով երեխայի լուսանկարը, որին կից գրել է․ «Բարի գալուստ, ի՛մ»։
Նշենք, որ վերջին տարիներին Լիկան չի նկարահանվում ոչ մի նախագծում։Չնայած մեծ մասսայականությանը՝ նա որոշեց հեռանալ ոլորտից և իր ուժերը փորձել դիմահարդարման մեջ:Նա սեփական գեղեցկության սրահն ունի:
Նա վերջին անգամ ներկայացավ սիթքոմերից մեկում և այլևս հրաժարվեց առաջարկներից, գուցե պատճառը նրա և Աշոտ Սարգսյանի ամուսնությունն էր։