Լուսինե Թովմասյանի ընտանեկան հրապարակումները տարիների ընթացքում դարձան ամենօրյա և սպասված մոդելի հետևորդների կողմից։
Երեկ Լուսինեի որդու՝ Ալեքի ծննդյան 5-րդ տարեդարձն էր։
Լուսինեն նախ կեսգիշերին հոլովակ էր հրապարակել շնորհավորելով որդուն.
«Ծնունդդ Շնորհավոր իմ տղա։
Դու մեր գանձն ես և իսկական նվերը, լավագույն որդին, որը կարող էի խնդրել: Թող քո բոլոր ցանկությունները իրականանան, փայլեն աչքերդ:Երբեք մի հուսահատվիր, միշտ եղիր բարի և ուժեղ: Ուզում եմ, որ ունենաս այն ամենը, ինչի մասին երազում ես»., գրել էր Լուսինեն։
Լուսինեն և նրա ամուսինը նաև իրենց որդու համար գեղեցիկ օր էին կազմակերպել, իսկ ընտանիքի բոլոր անդամները Արգենտինայի հավաքականի համազգեստով էին։
Օրն ամփոփելով մոդելն իր շնորհակալությունն է հայտնել բոլորից՝ գրելով հետևյալը.
«Շնորհակալ եմ բոլորիցդ ձեր ջերմ բարեմաղթանքների համար: Մենք երեկ շատ լավ ժամանակ ենք անցկացրել և ամենակարևորն ինձ համար այն է, որ իմ Ալեքի աչուկները փայլում են մինչ այսօր»։