Քիչ առաջ տեղեկացրինք, որ 76 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը։
Հայ հայտնիներից շատերն արդեն հասցրել են իրենց ցավակցությունը հայտնել ու հրապարակումներ անել։
Հրաչ Մուրադյանը իր ինստագրամյան էջի սթորիս բաժնում հայտնել է, որ վերջին անգամ դերասանուհուն հանդիպել է իր տաղավարում.
«Քիչ առաջ հիվանդանոցում մահացավ ՀՀ վաստակավոր արտիտ Լուսինե Կիրակոսյանը։ Մեր վերջին հանդիպումը եթերում»,-գրել էր Հրաչը։
Գրառում է արել նաև Իրինա Այվազյանը,ում հետ Լուսինեն վերջին շրջանում նկարահանվում էր հեռուստասերիալում.
«Շատ ուրախ եմ, որ հասցրեցի ճանաչել Ձեզ տիկին լուսիկ ջան»,-գրել էր դերասանուհին։
Ելենա Բորիսենկոն էլ անչափ հուզիչ հոլովակ էր հրապարակել ու գրել.
«Լուսնյակս գնաց… »:
Հավելենք, որ Լուսինե Կիրակոսյանը մարտի 17-ից սկսած գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում: