Այս պահին որեւէ գործողություն անելը ամենավտանգավորն է, ուղղակի պետք է հանդարտեցնենք բնակչությանը, որ առավոտյան հասկանանք` ինչի հետ գործ ունենք, News.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող Արթուր Ղոջաբաղյանը:
«Ամենապահով տեղն ապաստարաններն է, մենք հայտարարություն ենք տարածել, որ մարդիկ ապաստարաններում մնան, քանի որ ավելի անվտանգ է, իսկ ճանապարհներին ավելի վտանգավոր է, խցանումներ կլինեն, ռազմական տեխնիկայի շարժերին կխանգարեն, այս պահին ամենասխալ բանը նման լուրեր տարածելն է, եւ քաղաքից դուրս գալը: Եթե որոշում լինի բնակչությանը տարհանել, նոր կզբաղվենք դրանով»,- ասել է նա: