Խայտառակությունա` խմում եք զինվորի կենացն ու տակից մտածում`ինչքան փող տաք, որ ձեր տղան չծառայի. Լիանա Վանոյան

  • Jan 17, 2023

Մհեր Բաղդասարյանն այս օրերին Հայաստանում է։ Նա իր Տետ ա Տետ հաղորդման նկարահանումներն անցկացնում է հայրենիքում և այս անգամ հյուրընկալել է դերասանուհի, բլոգեր Լիանա Վանոյանին։ ՍթարՆյուզը հետևել է և առանձնացրել է զրույցից հետաքրքիր մտքեր։

Մհերը նշեց, որ Լիանան իր կերպարներում կարողանում է այնպիսի խնդիրներ բարձրաձայնել, որոնք մեր հասարակության խնդիրներն են: Մհերը հետաքրքրվեց` ինչպես են ընտրվում թեմաները:

Լիանան, պատասխանելով հարցին, իր զրույցում անդրադարձավ մեր օրերի հայ իրականությանը`նշելով, որ իրոք սարսափելի վիճակ է:

«Մենք ապրում ենք խնդիրների մեջ, խնդիրներն այնքան շատ են, որ խտության մեջ կարող ես մոլորվել: Ինձ համար իմ յուրաքանչյուր կերտած կերպար պիտի օգուտ տա, այլապես ինձ պետք չի:Հերթական ծիծաղելու համար չի…

Մեր իրականությունը այնքան ծիծաղելի և լացելու ա… Մենք կուլտուրա չունենք: Մենք հերթ կանգնելու, տրանսպորտ նստելու կուլտուրա չունենք: Մենք  երկիր հարգելու կուկտուրա չունենք, գնում ջարդում ենք ամեն ինչ: Ու հետո հիմար կենացներ ենք խմում, չեմ վախենում ասել,դուք խմում եք զինվորի կենացն ու տակից մտածում`ինչքան փող տաք, որ ձեր տղան չծառայի, հայ իրականությունը հիմա սարսափելիա, սա վերջնա: Այնտեղ, որտեղ չկա հարգանք ոչ մի բանի նկատմամբ` ոչ երկրի, ոչ հայրենիքի, դե պետականություն չկա… »:

Մեկնաբանություն

Որոնում