Ձեր գովազդն այստեղ

Խելագարվում ենք այս ձայներից… Հայ Հայտնիները անդրադարձել են ԱՄՆ-ի արտակարգ դեպքերին

  • Jan 09, 2025

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Քալիֆորնիայում հրդեհներն արդեն իսկ մոխրացրել են ավելի քան 1180 հեկտար տարածք, տարհանվել է ավելի քան 30 հազար բնակիչ:

Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։

Հրդեհները բռնկվել էին, երբ սեզոնային քամիներ են  հայտնվել նահանգում։ Քամիները նպաստել են հրդեհների տարածմանը։ 

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: Հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները բիզնես հաստատությունները:

Գաղտնիք չէ, որ Հայ հայտնիներից շատերը բնակվում են ԱՄՆ-ում, նրանք իրենց սոցիալական էջերում հայտնել են, որ իրենք ապահով են։ 

Երգիչ Արմենչիկը նշել է, որ թռիչքի ընթացքում նկատել են հրդեհը ու դա ամենա վախով լի օրն էր, քանի որ երգիչն իր ընտանիքի հետ է եղել։ 

Դերասանուհի Աննա Մանուչարյանը նշել է, որ թեև ապահով է, միևնույն է արդեն խելագարվում են ազդանշանների ձայներից։

Հրաչ Մուրադյանը, Մերի Մակարյանն ու Էմմա Շաբոյանը հոլովակներ են հրապարակել, որոնք ներկայացնում ենք ձեզ

Մեկնաբանություն

Որոնում