Հաղորդավար Հրաչ Մուրադյանն, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, ինստագրամյան էջում հրապարակել է սթորիներ, որի մեջ կնոջը դիմելով ասում է. «Ի՞նչ էին գրել քեզ, խելառ կի՞ն»:
Այստեղից հետևություն ենք անում, որ ինչ որ մեկը փորձել է Անաշեին վիրավորել, սակայն իրենք կարծես այդ ամենին հումորով են վերաբերվում:
Նորություն չենք ասի, որ Հրաչ Մուրադյանը և նրա կինը՝ ամերիկաբնակ պրոդյուսեր Անաշեհ Խոդավերդին, ծանոթացել էին դեռ տարիներ առաջ, չնայած դրան` նրանց սիրո պատմությունն այդ շրջանում չէր սկսվել։
Որոշ ժամանակ առաջ Հրաչը տեսանյութ էր հրապարակել, որում ներառված էր իր և կնոջ արխիվային կադրը։
Հավելենք, որ Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել է, որ դստեր 1-ամյակի առիթով Հրաչ Մուրադյանն առաջին անգամ ամբողջությամբ ցույց է տվել նրան։ Դստեր ծննդյան առիթով Հրաչ Մուրադյանը Երևանում անցկացրել է փոքրիկի ծննդյան, մկրտության և ատամհատիկի արարողությունները։
Հրաչը նաև հուզիչ գրառմամբ էր հանդես եկել, որն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև։
«Արդեն մեկ տարի է ես ու մամադ մեզ համար առաջնային ենք դարձրել քո գոյությունը: Մի տարի առաջ`քո լույս աշխարհ գալուց հետո, երբ մամադ վերականգնվում էր ու ես քեզ պիտի առաջին անգամ լողացնեի` ծնկներս թուլացան, ձեռքերիս մեջ ուժ չմնաց, բայց դա մի քանի վայրկյան էր, դրանից հետո ես ամենաուժեղը դարձա…
Մաման մեզ միացավ մի քանի ժամից, որ մենք`միասին, քեզ ծանոթացնենք աշխարհին: Այդ ընթացքում մաման ու ես կարծում էինք, որ քո ու այս մոլորակի այլ բնակիչների վիրտուալ ծանոթութունը պետք է հետաձգել այնքան, որքան հնարավոր է: Հիմա ժամանակն է: Այս աշխարհում դու անմնացորդ քեզ սիրող երկու մարդ ունես` ես ու մամադ: Մնացածների սերն ու հարգանքն էլ պիտի վաստակես: Մենք կողքիդ ենք, մնացածը քո անելիքն է…
Ծնունդդ շնորհավոր իմ աղջիկ»: