Սյուզի Մելիքյանն իր ինստագրամի սթորի բաժնում հրապարակել է տեսանյութ, որտեղ լվանում են իր ոտքերը: Այնուհետև հրապարակել է մի նամակագրություն, որտեղ երկրպագուներից մեկը գրել է, որ ուզում է խմել նրա ոտքերի լվացած ջուրը:
Հատկանշականն այն է, որ Սյուզին իր այդ քայլով ցույց է տվել ոչ թե տվյալ գրողի մակարդակն այլ իրենը:
Հավելենք, որ ավելի վաղ Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ վերջին տարիներին Սյուզի Մելիքյանը բավական պասիվ է:Նա գրեթե նոր երգեր չի ներկայացնում, հարցազրույցներ չի տալիս: Փոխարենը, նա ակտիվ է ինստագրամյան էջում, որտեղ ամենից շատ սիրում է ցուցադրել իր հետույքը: Վերջին շրջանում, սակայն չենք կարող չփաստել, որ հետույքն իր տեղը զիջել է ոտքերին:
Հավելենք նաեւ, որ ժամանակ առ ժամանակ երգչուհին ակնարկում է, որ սիրելի ունի: Չնայած դրան՝ ամուսնալուծությունից հետո փակ է պահում իր անձնական կյանքը՝ ցույց տալով միայն, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում: Սյուզին սիրում է նաեւ ցույց տալ, թե ինչ արտասովոր նամակներ է ստանում իր երկրպագուներից:
Վերջերս նա հրապարակել էր երկրպագուներից մեկի նամակը, ով պատրաստվում էր հանուն իրեն իր ոտքը կոտրել: Հավելենք, որ ժամանակ առ ժամանակ, երգչուհին ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպում:
Հերթական հարցման ժամանակ հետևորդներից մեկը երգչուհուց հետաքրքրվել էր. «Ձեր ամենամտերիմ ընկերուհին ձեր քույրիկն է, թե՞ կան մտերիմ ընկերուհիներ»: Ի պատասխան Սյուզին գրել էր. «Ոչ, ունեմ ընկերուհիներ, ում հետ շփվում եմ 10 տարուց ավել, դեռ դպրոցական տարիքից, պարկեշտ ու վստահելի»:
Երգչուհու այս կտրուկ պատասխանը ստիպել էր հետևորդներին մտածել, որ Սյուզին քրոջ հետ այլևս նախկին ջերմ հարաբերությունները չունի: Քույրերի մեջ, կարծես թե, նաև մրցակցություն կա: Սյուզիի քույրը մասնագիտությամբ դիմահարդար է, սակայն դժվար է հիշել մի դեպք, երբ երգչուհին ներկայանար քրոջ արած դիմահարդարմամբ: Վերջին տարիներին Սյուզին նույնպես սկսել էր զբաղվել պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ: