Այսօր ամերիկաբնակ երգչուհի Քրիստինե Պեպլյանի որդին` Արեգը դարձավ 4 տարեկան: Այս առիթով երգչուհին հրապարակել է որդու լուսանկարն ու գրել.
«Բարի տարեդարձ, տղաս:Խոստանում եմ, որ աշխարհի ամենաերջանիկն ես լինում»:
Նշենք, որ Քրիստինե Պեպելյանը շատ հաճախ է որդու`Արեգի, մասնակցությամբ տեսանյութեր հրապարակում: Վերջերս երգչուհին մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ Արեգը շատ «համով» խոսում էր հեռախոսով:
Ավելի վաղ Քրիստինեն հրապարակել էր որդու լուսանկարն ու գրել․
«Ես քեզ սիրում եմ, տղաս, երջանիկ եմ, որ քո մայրն եմ»:
Հավելենք, որ մինչ այդ երգչուհին ցույց էր տալիս որդուն միայն մասամբ՝ թիկունքից: