Խորեն Լևոնյանն անդրադարձել է իր մասնակցությամբ ավտովթարին

  • Dec 15, 2022

Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 13-ին դերասան Խորեն Լևոնյանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լևոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դերասանն Ինստագրամի իր էջում հայտնել է, որ լավ է, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուններին ու հետևորդներին։

«Վթար էր, անցավ գնաց։ Շնորհակալ եմ ցուցաբերած անհանգստության համար։ Ես լավ եմ, ամեն բան նորմալ է։ Սիրով ձեր՝ Խորեն Լևոնյան»,- գրել է նա։

Մեկնաբանություն

Որոնում