Ծшնր հիվшնդությունից հետո մшհացել է հայտնի դերասանը. Աստղային օրվա ամփոփում

  • Jan 29, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում նոր հոլովակով և գրառմամբ էր հանդես եկել՝ խոսելով աշխատանքը և երեխաների խնամքը համատեղելու մասին։

Դերասանուհի Անի Խաչիկյանն էլ ցույց էր տվել, թե ինչպես է որդու՝ Տեսլայի հետ միասին, ձմեռային ժամանցը կազմակերպել Ծաղկաձորում։

Երգիչ Տիգրան Ասատրյանի ավագ որդին՝ Արամ Ասատրյանը, օրերս նշում էր ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ նա հոլովակ էր հրապարակել և ցույց տվել, թե ինչպես է իրեն շնորհավորում հորեղբոր որդին՝ Գրիշան։

Դերասան Գևորգ Գրիգորյանն էլ նոր հոլովակ էր հրապարակել և ընկերների չելլենջ առաջարկել՝ ուտել ձյունը և մաքրել քաղաքը։

Ամուսնու՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ համատեղ էլ հոլովակով էր կիսվել հումորիստի կինը՝ Ժաննա Լևինա Մարտիրոսյանը։

70 տարեկան հասակում մահացել է «Սիմփսոնները», «Գրիֆինները», «X-Men: Evolution» և այլ անիմացիոն սերիալների պրոդյուսեր և դերասան Ջո Բուշը։ Մահվան պատճառը եղել է ուղեղի ցողունային B-բջիջների լիմֆոմայի բարդությունները։

Մեկնաբանություն

Որոնում