Ձեր գովազդն այստեղ

Ծшնր հիվшնդություն է հայտնաբերվել հայտնի երգչի մոտ. Աստղային օրվա ամփոփում

  • Nov 14, 2023

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Երգչուհի Սիրուշոն վերջին շրջանում հաճախակի է ընտանեկան հրապարակումներ անում՝ ամուսնու՝ Լևոն Քոչարյանի և երեխաների մասնակցությամբ։ Այս անգամ էլ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երգչուհին կատարում է Արցախի «Հորովելը»։

Հնդիկի հետ ամուսնացած և Հնդկաստանում բնակություն հաստատած դերասանուհի Սիլվի Բարկովան էլ ամուսնու, երեխայի և ամուսնու հարազատների մասնակցությամբ էր լուսանկարներ հրապարակել՝ հնդկական տոնակատարությունից։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Էմմիի ավագ որդին՝ Դանիելը, նշում էր ծննդյան 8-ամյակը։

«Սիրում եմ քեզ պապ»,- սա էլ գրված էր Բեն Ավետիսյանի և դստեր՝ Բիանայի համատեղ լուսանկարին կից։

Որդու մասնակցությամբ նոր տեսանյութեր էր հրապարակել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։

Երգիչ Վալերի Լեոնտևը հիվանդության պատճառով է դադար վերցրել կարիերայից։

«Այո, քովիդի ժամանակ Վալերան ծանր թոքաբորբ է տարել, ինչի հետեւանքով, եթե չասենք, որ լքել է, ապա ինչ-որ ժամանակով բացակայել է մեծ բեմից։ Բայց նա գիտի, որ ունի իր հանդիսատեսին, որը միշտ կընդունի իրեն, ուստի չի անհանգստանում»,- հայտնել է նրա համերգային տնօրեն Ալեքսանդր Բենիշը։

Մեկնաբանություն

Որոնում