StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում նոր հրապարակումներ էր արել դստեր մասնակցությամբ ու գրել.
«Զաբելը հրաշքների աշխարհում»։
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն էլ հանդես էր եկել նոր ֆոտոշարքով, որին կից գրառման մեջ կիսվել էր իր մասին 10 փաստով։
Մայրիկի ծննդյան օրվա առթիվ ջերմ հրապարակում էր արել երգիչ Սևակ Ամրոյանը՝ շնորհավորական գրառում կատարելով։
Դերասանուհի Արփի Գաբրիելյանն էլ հոլովակ էր հրապարակել իր և Միհրան Ծառուկյանի որդու՝ Ռոբերտի մասնակցությամբ և ցույց տվել, թե ինչպես է վերջինս արձագանքել Ձմեռ պապիկի գալուստին։
Երգչուհի Տաթև Ասատրյանն էլ ինստագրամյան իր էջում հոլովակ էր հրապարակել Ռազմիկ Ամյանի հետ համատեղ։
Մայքլ Բոլթոնի մոտ ուղեղի ուռուցք է ախտորոշվել։ «Տոների նախօրեին պարզվեց, որ ուղեղի ուռուցք ունեմ, որն անհապաղ վիրահատություն էր պահանջում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է 70-ամյա երգիչը,-«Շնորհիվ անհավանական բժշկական թիմի՝ վիրահատությունը հաջող անցավ»:
Բոլթոնն ասել է, որ ապաքինվում է տան պայմաններում եւ պետք է «ժամանակավոր ընդմիջում» վերցնի հյուրախաղերից։