Մհեր Բաղդասարյանն այս օրերին Հայաստանում է։ Նա իր Տետ ա Տետ հաղորդման նկարահանումներն անցկացնում է հայրենիքում և այս անգամ հյուրընկալել է դերասանուհի, բլոգեր Լիանա Վանոյանին։ ՍթարՆյուզը հետևել է և առանձնացրել է զրույցից հետաքրքիր մտքեր։
Հաղորդման սկզբում հաղորդավարը հարց հնչեցրեց, թե ինչպես եղավ Լիանայի մուտքը ինստագրամյան բլոգ և ինչպես ձեռք բերեց իր հայտնիությունն ու սերը։
Լիանան նշեց, որ սա այն հարցն է, որի մասին առաջին անգամ չէ , որ խոսում է, այնուամենայնիվ շարունակեց՝հավելելով, որ ամեն բան սկսվեց նրանից, որ Թատերական ինստիտուտից հետո հետո իրեն նոր բան էր պետք սկսել․
<<Մասնագիտական դաշտում բազում խոչընդոտների հանդիպելուց հետո՝ հասկացա, որ ավելի լավ է քոնը ստեղծես, որտեղ դու ազատ ես, դու ես որոշում ամեն բան>>։
Մհերը նշեց, որ Լիանան մեծ հիասթափութոյւն է ապրել՝ավարտելով Երևանի Թատրոյի և կինոյի պետական ինստիտուտը։
<<Հիասթափվել ես նաև շատ թատրոններից, որտեղ որ քեզ պետք է վերցներին, որպես դերասան։ Ի՞նչն էր պատճառը, որ հրաժարվում էին քեզ ընդունելուց>>,- հարցրեց Մհերը։
<<Իրականում, Թատերական ինստիտուտը լավագույն բանն ա եղել, որ իմ կյանքում եղելա, որովհետև ձեռք եմ բերել նախ կրթություն, հետո ընկերներ, և ամենակարևորը՝ մոտեցել եմ այս մասնագիտությանը։ Իսկ, թե ինչու չեն վերցնում թատրոններում ինձ, պատճառն այն է, որ վախենում են սերնդափոխությունից։Չգիտես ինչի մարդիկ մտածում են, որ իրենք անմահ են և երկարացնում են իրենց գոյը թե՛ թատրոնի բեմում, թե՛ մնացյալ բնագավառներում։Էս պարագայում չվերցրին, որովհետև խոստ անձնական խնդիր ունեին ոչ թե ինձ հետ, այլ ․․ Կարծում եմ ավելորդ կլինի սրա մասին հիմա խոսել, որովհետև այն մարդը, որ իմ կյանքում մեծագույն դեր է ունեցել, այլևս մեզ հետ չէ։Վահե Սուրենիչը(Վահե Շահվերդյան) մեծություն ա եղել, ու դա շատերին խանգարելա>>։
Լիանան նշեց, որ չէր ցանկանա հարցազրույցն այս կետից սկսել և խոսելՎահե Շահվերդյանի մահից հետո ր հոգեվիճակի մասին։
<<Ինձ համար անընդունելի է։ Ծանր հոգեբանական վիճակում եմ։ Մի հորինվածք է ինձ համար իր չլինելը։ Սա էտապա, որ չի անցնելու։Ես կորցրել եմ իմ հոգևոր հորը, իմ հենասյանը, որի մոտ գիտեի, որ ցանկացած պահի կարող եմ գնալ ու հոգուս բալասանը գտնել։ Ես հիմա իր համար աղոթում եմ, շնորհակալ եմ իրեն, որքան էլ փորձեն վեհ թվալ, միևնույն է՝Շահվերդյան Վահեի կողքին չեն կարող երևալ>>։
Մհերը փորձեց բացահայտել հանրության համար թե ինչպիսին էր Շահվերդյանը։ Լիանան չկարողացավ թաքցնել իր արցունքները․
<<Բարի, մեծահոգի հայր։ Մինչև վերջին րոպեն կռվում էի իր հետ էդ իր տարօրինակ բայրում։ Չէի հասկանում՝ինչի եմ եկել այստեղ, ինչի ա իր նկարը դրված։ Ես զանգահարել եմ իրեն իր մահից 3 օր առաջ, հասցրեցի ասել, որ բնակարանս գնել, վերանորոգել եմ։ Ասեց՝վայ, Լիանա,ճի՞շտ ես ասում։ Ինքը գնաց։ Գնաց ճիշտ ժամանակին։ Միշտ ասում էր՝ որ մի օր փորձ չանեմ, կմահանամ։ Էդ մարդը մեծություն էր>>, -նշեց Լիանան։