Դերասան Էդգար Իգիթյանն այսօր առավոտյան շատ հետաքրքիր կերպով է բարի լույս մաղթել իր հետևորդներին։ Հրապարակելով տեսանյութ որտեղ երկու տղամարդ իրար ծեծում են։
Այդ տեսանյութով վերջինս բարի լույս ու լավ օր է մաղթել իր հետևորդներին։
Դերասան էդգար Իգիթյանը վերջին տարիներին բավական լայն ճանաչում ձեռք բերեց սերիալներում խաղացած իր դերերի շնորհիվ: Նա մայրիկի հետ լուսանկար է հրապարակել: Նշենք, որ Էդգարը հազվադեպ է մայրիկի հետ լուսանկարներ հրապարակում: Լուսանկարին կից նա գրել է հետևյալը.
«Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել`
Էլի մեծ էր նա,մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել`
Լուսնյակ դառնալով`որդոց օրոցքին…
Եվ հիմա քիչ է,թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ,մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս…»:
Նշենք, որ Էդգարը փոխարենը շատ հաճախ է հրապարակումներ անում որդու և կնոջ մասնակցությամբ: Հիշեցնենք, որ դերասանի կինը ՝ Լուսինե Չոբանյանը, ֆիթնես-մարզիչ է, ինչ էլ հանդիսացել է նրանց ծանոթության պատճառը: Զույգը ծանոթացել է սոցիալական ցանցի միջոցով: «Ինձ հետաքրքրեց, որ զբաղվում է սպորտով, քանի որ այդ ժամանակ այնքան էլ շատ չէին աղջիկ ֆիտնես-մարզիչները:Սկսեցինք շփվել մի քանի ամիս: Եվ օրերից մի օր որոշեցինք հանդիպել:Նրա հայացքը, աչքերը միանգամից գրավեցին ինձ:Նա այն մարդն էր, ում մինչ տեսնելը հենց այդպիսին էլ պատկերացում էի»,- իր հարցազրույցներից մեկում խոստովանել է Էդգարը:
Մինչև ամուսնությունը զույգն ընկերություն է արել մոտ երկու տարի։ Լուսինեն բավական ակտիվ է ինստագրամում և հաճախ է լուսանկարներ հրապարակում:Նա հաճախ է նաև հարց ու պատասխաններ անցկացնում: Ինչպես և սպասելի է լինում, հետևորդներից շատերի հարցերը վերաբերում են նրանց ընտանիքին:
Այն հարցին ՝ արդյո՞ք եղել է դեպք, որ Էդգարը ուշ վերադառնա տուն, իսկ Լուսինեն վախենա մենակությունից, նա պատասխանել է. «Չեմ թաքցնի ՝ եղել ա: Միշտ սպասում եմ մինչև գա, իր հետ հանգիստ եմ զգում ինձ»: Հետևորդներից մեկը հետաքրքրվել էր նաև՝ արդյո՞ք եղել է դեպք, որ զույգի որդին՝ Լեոն, համառություն անի և չթողնի, որպեսզի Էդգարը տնից դուրս գա:«Չէ, դեռևս փոքր ա, 4 կես ամսական ա դեռ, շատ չի հասկանում, բայց որ մի քիչ մեծանա ՝ հաստատ: Իր պապան իր ետ»:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2018 թվականի սեպտեմբերի 16-ին:Նրանք որոշել էին չպահպանել հայկական հարսանիքների ավանդական երթուղին `մասնավորապես հրաժարվելով պսակադրությանը հաջորդող ռեստորանային խնջույքից: Հունիսի 16-ին ծնվել է Էդգարի և Լուսինեի առաջնեկը: