Ամերիկաբնակ երգչուհի Լենա Ղազարյանը 9 ամիս առաջ մայրացավ: Երգչուհին ամուսնուն դուստր պարգևեց, ում անվանակոչեցին Նելլի: Այս ընթացքում Լենան բազմաթիվ հրապարակումներ էր անում դստեր մասնակցությամբ:
Այսօր երգչուհին նշում է դստեր 9 ամսականը։ Լենան հետաքրքիր թեմա է մտածել դստեր 9 ամսականի առթիվ։ Երգչուհին դստերը նապաստակի է «վերածել» և Զատկի թեմայով ֆոտոշարք իրականացրել:
View this post on Instagram
Նշենք, որ ավելի վաղ էլ Լենան հրապարակում էր արել`ցույց տալով իր սկեսուրին: Պետք է փաստենք, որ Լենան բավականին երիտասարդ սկեսուր ունի:
Հիշեցնենք, որ Լենան դստերն անվանել է ի պատիվ սկեսուրի`Նելլի:
Լուսանկարին կից Լենան գրել էր.
«Երկու Նելլի ունեմ»: Ինչ խոսք, սա փաստում է երգչուհու ջերմ հարաբերությունները`սկեսուրի հետ: