Look & Face հաղորդման շրջանակներում Ամալյա Հովհաննիսյանն այս անգամ զրուցել է դերասան, երգիչ Գրիգոր Դանիելյանի կնոջ`Հռիփսիմե Ելինյանի հետ, ով ևս երգչուհի է: Հռիփսիմեն և Գրիգորը հաճախ է միասին ներկայացել դուետներով:
Այս անգամ Հռիփսիմեն անկեղծ զրույց է ունեցել, որին հետևել է StarNews-ը, և նկատել, որ երգչուհին խոսել է իրենց կյանքի դժվար փուլի և այդ ամենից դուրս գալու հարցում իր ծնողների դերի մասին:
Հռիփսիմեն նախ նշեց, որ Գրիգորն իրեն թագուհու պես է վերաբերվում և այդպես էլ սովորեցրել է իր որդիներին, որ մաման իրենց թագուհին է: Հռիփսիմեն նշեց, որ Գրիգորը նկատել է սա և սովորել Հռիփսիմեի հայրիկից, թե ինչպես պետք է վերաբերվել կնոջը:
«Ես եմ ստեղծել այդպիսի միջավայր, որ ինձ որպես թագուհի վերաբերվեն, Գրիգորն էլ երևի ավելի շատ` տեսնելով հայրիկիս, թե ոնցա վերաբերվել իմ մամայիս…»:
Ամալյան խոսեց Գրիգորի և Հռիփսիմեի կյանքի բարդ փուլերի մասին`նկատելով, որ եղել է այնպիսի շրջան, որ Հռիփսիմեն հնարավոր է չկարողանար հարմարվել Գրիգորի կենցաղային իրավիճակին:
Հռիփսիմեն խոստովանել է`նշելով, որ կյանքի տարբեր փուլերով է անցել իր ամուսնու հետ և չի հավատացել, որ այդ լուսավոր կետը կերևա:
«Ես սիրել եմ Գրիգորին և պատրաստ եմ եղել այդ պայմաններում դիմանալ:Հետո միասին, իհարկե իմ ծնողների օգնությամբ, իմ ծնողները մինչ օրս մեր կողքին են, մենք հասել ենք շատ հաջողությունների: Չեմ ուզում հետ գնալ, բայց շատ , ահավոր դժվարությունների միջով ենք անցել: Մեր պարագայում`այո, սերը հաղթեց»,-նշել է Հռիփսիմե Ելինյանը: