Ծնողներս դեմ են եղել. Նինա Տիտանյանը` իր և Լիանա Վանոյանի նմանության, իր գիրության և այլնի մասին

  • Apr 17, 2023

Asekose.am-ի «Փոփ Արտ» հաղորդման հյուրը բլոգեր Նինա Տիտանյանն է: StarNews-ը հետևել է զրույցին:

Նինան հաղորդման ընթացքում խոստովանեց, որ եղել են դեպքեր, երբ մտածելու առիթ է ունեցել իր կերպարի հետ կապված, քանի որ վախեցել է, որ այն կարող է վատ անդրադառնալ իր անձնական կյանքի վրա:

Մասնագիտությամբ դեղագետ Նինայի ծնողներն ի սկզբանե դեմ են եղել անս ասպարեզում հայտնվելուն, ու ամեն բան արել են, որ Նինան չհայտնվի բլոգոլորտում:

Ըստ Նինայի այսօր շատերն են իրեն նմանեցնում դերասանուհի Լիանա Վանոյանին, սակայն ինքը կարծում է, որ իրենց հումորը տարբեր է, նմանություն տեսնում է միայն արտաքին տեսքում:

Հաղորդման ընթացքում Նինան ասաց, որ ունի սկզբունքներ ու կան բաներ որոնք ինքը չի կարող գովազդել,քանի որ դա համարում է ոչ անկեղծ ինքդ քո անձի հանդեպ:

Մեկնաբանություն

Որոնում