Մհեր Բաղդասարյանը կրկին վերադարձել է ԱՄՆ: Հաղորդավարը վերջերս Հայաստանում էր: Վերադառնալուն պես Մհեր Բաղդասարյանն իր Տետ ա Տետ հաղորդման շրջանակներում հյուրընկալել է հայկական շոու բիզնեսի ամենահայտնի զույգին`Մարտին Մկրտչյանին և Հռիփսիմե Հակոբյանին։ ՍթարՆյուզը հետևել է և առանձնացրել է զրույցից հետաքրքիր մտքեր։
Հաղորդման ընթացքում տարբեր հարցեր հնչեցին` կապված զույգի անձնականի, գործունեության, ինչպես նաև նրանց երգարվեստի առաջին քայլերի վերաբերյալ:
Մարտինը նշեց, որ 10 տարի դադարից հետո որոշել է վերջապես հարցազրույցով հանդես գալ:
Հետաքրքրականն այն է, որ Մարտինի հայրը դեմ է եղել որդու`երգիչ դառնալուն:
«Ծնվել եմ երաժիշտների ընտանիքում, պապիկս անվանի երաժիշտ էր`Մարտիկ Մկրտչյանը,հայրս ևս երաժիշտ է, ամեն ինչ սկսվեց իմ վերջին զանգի երեկոյի պատրաստվելուց, քանի որ ես երաժիշտների ընտանիքից էի, դասղեկի համար երգ երգեցի, դա եղավ առաջին անգամ, որ ես երգեցի: Դահլիճը ոտքի էր կանգնել, մի քանի րոպե անընդմեջ ծափահարեց: Ես էդ հաճույքը զգացի` ինչ կարևոր բանա բեմից երգել ու էդ ծափերին արժանանալ: Ու դա եղավ սկզիբը: Իհարկե դեմ էին ծնողներս, հայրս առհասարակ չէր ուզում լսեր այդ մասին: Ասում էի, որ ես երաժշտության մեջ չպիտի լինեմ… Սկսվեցին մեր ամենօրյա կռիվները, որ թույլ տուր երգեմ: Հայրս խոստում պահանջեց, ասեց` պիտի լինես ամենալավը, կամ` լավագույններից մեկը:Բացիի այդ` ասեց պիտի անպայման ծառայես և բարձրագույն կրթություն ունենաս: Ու այդպես էլ եղավ: Սկսվեց իմ երաժշտական կյանքն ու կարիերան: Կտրվեցի դրսից ու ընկերներից, օրը 24 ժամ տանը երգում պարապում էի»:
Մարտին Մկրտչյանն անկեղծացավ`խոսելով իր երգարվեստ մուտք գործելու մասին: Նա նշեց, որ իր առաջին բեմելը եղել է «Մոնումենտ»-ի սրճարանում, իսկ առաջին աշխատավարձը եղել է 1.000 դրամ:
«Էդ 1.000 դրամները ինձ համար թանկ էին,ոտքով էի գնում աշխատանքի ու հետ գալիս, որ հավաքեմ էդ գումարը, մամային նվեր առնեմ»: