Այսօր լույս աշխարհ է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առաջնեկը։ Նորածին դստերը ծնողներն անվանել են Նռանե։
Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սուրեն Պապիկյանը։
Նա հրապարակել է լուսանկար՝ կից գրելով․ «Նռանե Սուրենի Պապիկյան։ Բարով ես ծնվել, իմ առաջնեկ, իմ Նռանե»:
Նշենք, որ զույգն ամուսնացել էր նախորդ տարի։ Նրանց հարսանյաց կադրերը հայտնվել էին համացանցում։
Հավելենք, որ Պապիկյանի կինը՝ Արմինեն, նախկինում եղել է Տարածքային կառավարման նախարարության մամուլի խոսնակը, այսինքն՝ աշխատել է Սուրեն Պապիկյանի հետ: 2021-ին նա դուրս է եկել տվյալ աշխատանքից՝ ֆեյսբուքյան գրառմամբ հանդես գալով և շնորհակալություն հայտնելով նախարարին՝ իր ապագա ամուսնուն:
StarNews.am-ը շնորհավորում է՝մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն։