Starnews-ը բազմիցս անդրադարձել է դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանին:
Այս անգամ մեր աչքից չի վրիպել մի տեսանյութ, որտեղ Ծովինարը առանց դիմահարդարման է, առանց խնամքի և ինքն իրենից գոհ նստել է: Նա այս տեսանյութը պատրաստել է հատուկ իր գեղեցկության սրահը գովազդելու համար, սակայն դերասանուհին իսկապես չի գիտակցում, որ այս տեսքով նկարվելով իր բիզնեսն է զարգացնում, բայց սա այնքան էլ իր մասին դրական կարծիք չի բերում:
Ծովինարը, ինչ խոսք, տեսանյութի վերջում այլ տեսք ունի, և իսկապես, ապրեն նրա աշխատողները, քանի որ առաջը և հետոն միմյանց հետ բացարձակ կապ չունեն:
Նշենք, որ ավելի վաղ նկատել էինք դերասանուհու անխնած ձեռքերը:
Ծովինարի եղունգներին նայելիս մի պահ հարց էր ծագում` էլ ում է պետք այն գեղեցկության սրահը, որն ունի դերասանուհին, եթե նա չի հարդարում ըստ պահանջի իր եղունգները:
Բացի այդ`հաճախ կարելի է տեսել դերասանուհուն գզգզված մազերով: Ինչևէ`«կոշկակարը կոշիկ չունի» արտահայտությունն այստեղ են ասել:
Նշենք, որ Ծովինար Մարտիրոսյանի կյանքում մի շրջան կար, երբ նա դիմում էր ֆոտոշոփերի:
Դե բնական է ֆոտոշոփի դիմելը, սակայն դերասանուհին այնքան չէր գիտակցում չափի զգացումը, որ նրան շատերն էին ծաղրում`նշելով, որ ինքն իրեն ֆոտոշոփով դարձնում է 18- տարեկան: