Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Վերջինս լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել, որում երևում է` որքան շքեղ անակնկալ է ստացել ծննդյան առթիվ: Դերասանուհին շնորհակալություն է հայտնել նման վերաբերմունքի համար:
Հավելենք, որ ԱՄՆ տեղափոխված դերասանուհին վերջին տարիներին բավական բարդ օրեր է անցկացրել:
Նա կարծես թե կամաց-կամաց փորձում է վերադառնալ իր բնականոն կյանքին:
Հիշեցնենք, որ Գայանեն վերջին տարիներին ամուսնալուծվել էր, ապա կորցրել էր սիրելի եղբորը: