Starnews.am-ը տեղեկացրել է, որ օրերս Դուբայում տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի սրդու`Գոռի հարսանիքը: Այս անգամ, սակայն, Ալեքսանյանները`ի տարբերություն իրենց ընտանիքի նախորդ հարսանիքներին, որևէ կադր և տեսանյութ չեն հրապարակել համացանցում, ավելին`գործարարի կինը` Շողերինան,հատուկ զգուշացրել էր բոլորին, որ որևէ կադր չհայտնվի համացանցում:
Սակայն ավելի ուշ հայտնվեցին լուսանկարներ, որոնք starnews.am-ը ևս ներկայացրել է։
Բացի այդ Սամվել Ալեքսանյանի դուստրը հրապարակել է դստեր՝Արմինկայի լուսանկարը։ Անգամ այս փոքրիկն է ներկայացել շքեզ և թանկարժեք զգեստով։
Նշենք, որ հարսանիքը ավելի վաղ ծրագրված է եղել, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է: Եվ ահա` Ալեքսանյանը ամբողջ հարսանեկան թիմին որոշել է տանել Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։
Ձևավորողներ, երաժիշտներ, անգամ վարսահարդարներ և դիմահարդարներ են Հայաստանից գնացել` օլիգարխիկ հարսանիքի մասը կազմելու:
Ալեքսանյաններն իրենց այս քայլով կարծես խուսափում են պատերազմող երկրում նման գերշքեղ և միլիարդներ արժեցող հարսանիք նշել`քննարկումներից և քննադատություններից զերծ մնալու համար:
Դե իսկ ծախսերի և ֆինանսական կողմի մասին պատկերացումը վստահ եմ լիարժեք ստացվեց: