Երգչուհի Մաշ Իսրայելյանն այսօր իր երկրպագուների հետ է կիսվել իր գերշքեղ անակնկալ նվերով, որն ի դեպ ամուսնու կողմից է: Մաշը ներկայացրել է լուսանկարներ իր նոր ավտոմեքենայից, որը կարծես թե թվով 3-րդ ավտոմեքենան է երգչուհու:
Նա լուսանկարներին կից նաև հումորային գրառում է կատարել`գրելով հետևյալը.
«Սիրելի երեխաներ, իսկ դուք ինչ նվեր ստացաք Հունիսի 1-ին… My new car»:
Հավելենք, որ Starnews.am–ը տեղեկացրել էր, որ նախորդ տարեվերջին ծնվել է երգչուհի Մաշ Իսրայելյանի առաջնեկը: Մաշը ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են ի պատիվ Մաշի սկեսուրի`Աննա:
Starnews-ը նկատել է, որ դստեր ծննդից 40 օր անց Մաշը անցել է իր բնականոն կյանքին, նկարում է տեսահոլովակներ, մասնակցում միջոցառումների: