Պարուհի, կրտսեր Սոֆի Դևոյանն այս պահին գտնվում է Դուբայում: Վերջինս հաճախ է հրապարակումներ անում իր էջում, որտեղ ցույց է տալիս իր գերշքեղ և երանելի հանգստի կադրերը:
Starnews-ը առանձնացրել է դրանցից մի քանիսը:
Նշենք, որ բացի այս Սոֆի Դևոյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում : Նա հաճախ է հրապարակումներ անում և հարցուպատասխաններ կազմակերպումմ իր էջում:
Վերջին տարիներին հանրությանը առավել հետաքրքրում էր պարուհու անձնականը: Նա հաճախ էր խոսում իր մեծ սիրո, սիրելիի մասին և հրապարակում լուսանկարներ:
Վերջին շրջանում նա այնպես էր խոսում, որ բոլորը նկատեն իր միայնակ լինելը:
Հատկանշական է, որ պարուհու կյանքում կարծես թե լուրջ փոփոխություն կա, քանի որ StarNews.am-ի աչքից չի վրիպել նրա տեղադրած սթորին, որում նա տեղադրել էստորև ներկայացված լուսանկարն ու գրել.
«Քեզ հորինել եմ, պահեմ ինձ»:
Այստեղից հարց է առաջանում, Սոֆիի կյանքում կրկին տղամարդ կա՞, թե նա շարունակում է ինտրիգներ ու իր անձի հանդեպ հետաքրքրություն ստեղծել:
Այս հարցի պատասխանը խոստանում ենք ճշգրիտ տեղեկացնել ձեզ: