StarNews-ը ամփոփում է աստղային շաբաթը:
Այս շաբաթ համացանցի ամենաքննարկվողը դերասան Կարեն Ասլանյանն էր:Նա օրեր առաջ Լուսինե Թովմասյանի հաղորդման հյուրն էր։
Թողարկումը հեռարձակվելուց անմիջապես հետո սկսվեցին քննարկումներն ու քննադատությունները կապված դերասանի հետ: StarNews-ը հետևել էր այս ամենին ու նկատել, որ Կարենը հարցազրույցի ժամանակ մեղմ ասած չի կարողանում գրագետ ձևակերպել իր մտքերը։
Հաղորդումը շատ մեկնաբանություններ է ստացել հիմնականում դիտողները Կարենին անվանել են սահմանափակ մտածողությամբ մարդ, տգետ ու կանանց իրավունքները չհարգող, իսկ ահա Հանրային Հեռուստաընկերությանը մեղադրել էին հյուրերի սխալ ընտրության մեջ։
Օրեր առաջ սիրված երգիչ Արամ Ասատրյանի`Զվարթ Ասատրյանի դստեր ծննդյան տարեդարձն էր: Զվարթն իր ամուսնու և երեխաների հետ ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ էլ նշել էր ծննդյան տարեդարձը:
StarNews-ի աչքից չէր վրիպել, որ եղբայրները քույրիկին ասես չէին շնորհավորել: Ի տարբերություն այլ հոբելյարների, որոնց դեպքում եղբայրներն իրենց ինստագրամյան էջում հրապարակում էին լուսանկարներ և երգերով շնորհավորում, այս դեպքում նրանք կարծես լուռ են եղել:
Չմոռանանք, որ StarNews-ը պատմել է այն մասին, որ սիրված երգչի երեխաներն անհաշտ են: Մենք բազմիցս լուսաբանել ենք ընտանիքում եղած ուրախ իրադարձություններն ու նաև ներկայացրել այնտեղ առկա խնդիրները:
Շաբաթվա ռոմանտիկները դերասանուհի Անի Պետրոսյանն ու սիրելին էին:
Անցյալ շաբաթ StarNews-ը ուրախ էր տեղեկացնել, որ դերասանուհի Անի Պետրոսյանը սիրելի ունի։ Անիի սիրելին ժամանակակից գրող Էդգար Կոստանդյանն է։
Հավելենք, որ Անին իր անձնական կյանքի մասին այս տարիների ընթացքում չի խոսել ու չի հայտնել սիրելի ունենալու մասին։
Օրեր առաջ դերասանուհի Հասմիկ Խոջյանի ծննդյան տարեդարձն էր:
Նա`չնայած մի քանի օրական դստերը, մեծ խնջույք էր կազմակերպել, որին ներկա էին իր հարազատներն ու ընկերները:
28 տարեկան դարձած Հասմիկը միայն չէր գիտակցել, որ ոչ թե 8 է դառնում, այլ 28: Նա այնպիսի տորթ ու ձևավորում էր ընտրել, ինչպիսիք ընտրում են փոքր երեխաների, նորածինների, լավագույն դեպքում` մինչև 10 տարեկան երեխաների համար:
Անցյալ շաբաթ ավտովթար էր տեղի ունեցել երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի մասնակցությամբ:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն`ավտովթարը եղել էր թեթև, որևէ մեկը վնասված չէր ու որևէ մեկի կյանքին վտանգ չէր սպառնում:
Նշենք, որ Սյուզաննան որևէ մեղք չի ունեցել, նրա մեքենային ետևից են հարվածել: