Լրագրող Մհեր Բաղդասարյանը այս օրերին Հայաստանում է։ Մհերի՝ Հայաստանում ունեցած նկարահանումների պատճառով ԱՄՆ-ում ավարտվել է Անի Երանյանի հետ նկարահանվող Ռեալիթի շոուն։ Անին ու Մհերը պլանավորում են սկսել 2-րդ եթերաշրջանը, որի պոստերն արդեն հրապարակել են։
Այսօր Անին նոր հրապարակում է արել՝ հայտնելով, որ Կարոտել է Մհերին։ Լրագրողն էլ պատասխանել է, որ ինքն ավելի շատ է կարոտել։
Հավելենք, որ գրեթե մեկ տարի է ինչ չեն դադարում նրանց սիրավեպի մասին քննարկումները։
Անիի ու Մհերի հարաբերությունների հստակեցման համար մնում է սպասել շոուի ավարտին։