Երգիչ Էրիկ Կարապետյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է արխիվային հոլովակներ Հայկոյի երաժշտական ստուդիայից՝ կից գրելով․ «Կարոտում եմ, ախպերս»։
Հավելենք, որ վերջերս ԱՄՆ-ում տեղի է ունեցել սիրված երգիչ, երգահան, կոմպոզիտոր Հայկոյին նվիրված հուշ երեկո: Երգչուհի Արմինկան, ով երգել է երեկոյի ընթացքում, հուզիչ հրապարակում է արել Հայկոյի լուսանկարով պաստառի հետ՝գրելով հետևյալը․
<<Ընկերս>>։
Հավելենք, որ օրերս Մոսկվայի Հայկական դեսպանանատանը կայացավ հուշ երեկո՝ նվիրված կոմպոզիտոր, տաղանդավոր արտիստ Հայկոյին:
Ամբողջ երեկո հնչում էին ջերմ խոսքեր,պատմություններ,կարծիքներ և որ ամենակարևորն է ՝ անհավանական գեղեցիկ Հայկոյական մեղեդիներ,որոնք հուզում և կարոտով էին լցնում մարդկանց սրտերը։
Դեսպանատան մշակույթի վարջությունը հանրային հեռուստատեսության հետ մեկտեղ այս երեկոն դարձրեցին իրականություն։
Հայկոյի ընկերները այդ երեկո նրա կողքին էին իհարկե։