Այսօր՝ հունվարի 28–ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օրն է ինչի կապակցությամբ էլ դերասան Գրիգոր Դանիելյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է արխիվային հոլովակ իր ծառայության տարիներից, իսկ նա ծառայել է 2007 թվականին։
Հոլովակին կից Գրիգոր Դանիելյանը գրել է․ «Շնորհավոր տոնդ Հայոց բանակ, հպարտ եմ, որ քո մասնիկն եմ եղել։ Խաղաղություն մեր երկրին։
Հ․Գ Արխիվ 2007, այսօրվա պես հիշում եմ այս օրը։ Այո, կար ժամանակ, որ ծնողները հանգիստ էին, երբ իրենց որդիները անցնում էին տղամարդու կյանքի այս կարևոր փուլը»։
View this post on Instagram