Starnews-ը ամիսներ առաջ տեղեկացրել է, որ մահացել է դերասան, պարող Արամ Մանուկյանի կինը՝ Լիանա Ղազարյանը:Լիանան մահացել է ավտովթարից:
Դեպքը տեղի է ունեցել Անապայում: Մեքենան ժայռից գլորվել է ցած:
Դեպքից 6 ամիս անց Արամը հուզիչ գրառում է արել: Նա գրել է հետևյալը` «Կես տարի առանց քեզ, կես մարդ…»:
Հավելենք, որ Արամը եւ Լիանան ամուսնացել էին 2010-ին:
Կնոջ մասին Արամը նշում էր, որ սեր էր առաջին հայացքից:
Նշենք, որ զույգն 2 որդիներ ունի:
Ի դեպ, Լիանան ամիսներ առաջ էր կորցրել իր մայրիկին: