Կիսուրիս տոնածառնա, առանց ինձա զարդարել.Սևակ Ամրոյանի կինը ցույց է տվել սկեսուրի տոնածառը

  • Dec 24, 2022

Հայկական երգարվեստի սիրված երգիչներից մեկի՝ Սևակ Ամրոյանի կինը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում: Հղի Քրիստինան այս անգամ հրապարակել է իր սկեսուրի տոնածառը և գրել.

«Հարս ու կիսուր գժվում ենք Նոր տարվա համար: Ի դեպ կիսուրիս տոնածառնա ու զարդարելա առանց ինձ»:

Հատկանշականն այն է, որ Քրիստինան ամեն կերպ փորձում է նշել, որ շատ լավ հարաբերություններ ունի Սևակի մայրիկի հետ:

Հավելենք, որ Սևակի կինը հաճախ է հարց ու պատասխաններ անցկացնում: Ինչպես եւ սպասելի է, հարցերի մեծ մասը Սեւակի մասին են լինում: Վերջերս հետեւորդները  հետաքրքրվում էին, թե ինչպիսի տպավորություն էր թողել Սեւակն իր վրա, երբ հանդիպել էին առաջին անգամ: Քրիստինան հետեւյալ պատասխանն էր տվել. «Էս հարցը բարձր կարդացի: Սեւակն ասում ա պատասխանի, ես էլ կկարդամ, չգիտեմ:

Առաջին անգամ չունեի տպավորություն, քանի որ ինքն իրան ահավոր գաղտնի էր պահում: Խոսում էր, բայց մի տեսակ загадочный ու էդ իրան ավելի հետաքրքիր էր դարձնում»: Քրիստինան նաեւ խոսել էր այն մասին, որ առաջին անգամ հանդիպել է Սեւակին 13 տարի առաջ: «Ինչքան էլ՝ տարօրինակ է, մենք ծանոթացել ենք մեր տանը՝ գիշերվա 03:00-ին»: Ըստ Քրիստինայի՝ սկսել են շփվել ոչ այդ շրջանում, այլ բավական ուշ:

Մեկնաբանություն

Որոնում