Կհետաձգեմ ծննդյան միջոցառումը․․․ Ի՞նչ է պատահել Քրիստինա Եղոյանի փոքրիկին

  • Dec 01, 2022

Ամերիկաբնակ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում: Երեկ Քրիստինա Եղոյանի դստեր՝ Լեայի ծննդյան տարեդարձն էր։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝Քրիստինան պատրաստվում էր մեծ շուքով նշել տարեդարձը։ նա անգամ դակել էր դստեր ականջները։ Սակայն ինչպես ինքն է նշում՝ դստեր հիվանդանալու պատճառով որոշել է հետաձգել ծննդյան խնջույքը։

Հավելենք, որ ավելի վաղ Քրիստինան շնորհավորանք էր գրել՝ ուղղված դստերը։ Նա հուզիչ տողեր էր գրել Լեայի ծննդյան առթիվ։

 

Նշենք նաև, որ Քրիստինան պատրաստվում է 2-րդ անգամ մայրանալ: Նա կրկին դուստր է ունենալու:

Starnews.am-ը ներկայացրել էր Քրիստինայի 2-րդ փոքրիկի սեռը պարզելու արարողությունը:

Հավելենք, որ Քրիստինան ավելի վաղ ներկայացրել է իր նոր բիզնեսը` ֆոտոստուդիան: Նա և քույրը հիմնել են իրենց ընտանեկան բիզնեսն ու ամեն օր ներկայացնում են մանրամասներ իրենց ինստագրամյան էջում։

Մեկնաբանություն

Որոնում