Կյանքիս ամենասիրուն օրն էր, չպիտի հեռախոսը վերցնեի ու կարդայի այդ մեկնաբանությունները.Սոնա Ռուբենյանը`1-ին անգամ իր հարսանեկան զգեստի և քննադատությունների մասին

  • Apr 03, 2023

Երգչուհի Սոնա Ռուբենյանն այն հայտնիներից է, ով թվով քիչ հարցազրույցներ ունի և ամեն անգամ չէ, որ մասնակցում է հարցազրույցների և հաղորդումների:

Նա մասնակցել է Ամալյա Հովհաննիսյանի Liferoom-ին ու անկեղծ զրույց ունեցել իր և Էմիլի սիրո պատմության, մայրության, երեխայի և աշխատանքի մասին:

StarNews-ը հետևել և առանձնացրել է հետաքրքիր հատվածները:

Սոնան խոսեց մարդկանց երբեմնի քննադատությունների, բացասական մեկնաբանությունների մասին, որոնք ուղղված են լինում իրեն.

«Էլ չեմ սրտնեղում վատ մեկնաբանությույներից: Մի քիչ ավելի խորը ուսումնասիրելով` հասկանում ես, որ նախ 1`անզոր ես այդ ամենի դեմ, նյութի վերնագիրը, որի տակ ենարված մեկնաբանությունները, կապ չունեն քեզ հետ: Այսօր այնքան շատ են վատ մեկնաբանությունները:

Մտածում ես, որ մարդը երևի զայրացած թերթել է ֆեյսբուքը, այդ պահին քո նկարն է տեսել և իր միջի այդ փոքրիկ բացասականը քո նկարի տակ է թողել»:

Սոնան խոսեց նա իր`աղմուկ բարձրացրած հարսանեկան զգեստի մասին: Նա մասնավորապես նշեց հետևյալը.

«Դա մեր կյանքի ամենասիրուն օրն էր: Ես եի մեղավոր, պետք ա չմտնեի ու էդ ամեն ինչը չկարդայի, իմ տրամադրությունս չփչացնեի:Հեռախոս չպիտի լիներ մոտս այդ օրը, որ չտեսնեի ինչպես են 2 անհաջող նկար վերցնում ու քննարկում: Կարդացի ու երկար ժամանակ… իհարկե փորձեցի ցույց տալ, որ էմոցիոնալ առումով մի բան այն չի: Իհարկե օրվա վերջում մոռացա, քանի որ կյանքիս ամենասիրուն օրն էի վայելում սիրելիիս ու հարզատներիս հետ: Իհարկե չգիտեմ`ինչ գիտակցություն պիտի ունենաս, որ էդ ամենը առհասարակ քեզ վրա չազդի»:

Մեկնաբանություն

Որոնում