«Կորցրեցինք Երևանի ևս մեկ դիմագիծ». երգչուհի Աննա Մարտիի անդրադարձը՝ Լալա Մնացականյանի մահվանը

  • Jun 22, 2024

Երգչուհի Աննա Մարտին սոցիալական ցանցի իր էջերում անդրադարձել է սիրված դերասանուհի Լալա Մնացականյանի մահվանը՝ հայտնելով իր ցավն ու ափսոսանքը։ Երգչուհին, մասնավորապես, նշել էր.

«

Իրական արտիստ, հայ կին, մայր,  լավ ընկեր Լալա Մնացականյանի կորուստը մեծ ցավ է։

Այն բազմաթիվ դերերը, որ հասցրեց կերտել արտիստը բոլորիս համար ինչ- որ ժամանակաշրջանում կարևոր հետք են թողել, «Մեր Բակը» ֆիլմաշարից մինչև մեր օրեր՝ դերասանուհու յուրաքանչյուր խաղ տպավորիչ էր, յուրահատուկ ու չկրկնվող։

Նա սիրվեց կատարյալ դերասանական խաղով, հայ կնոջը տարբեր իրավիճակներում մարմնավորելով։

Նա փայլեց թե բեմերում, թե ֆիլմերում, թե հեռուստատեսությունում։

Մենք կորցրեցինք Երևանի ևս մեկ դիմագիծ։ 

Իմ ցավակցությունն եմ հայտնում Լալա Մնացականյանի ընտանիքին, ընկերներին»։

Մեկնաբանություն

Որոնում