Starnews.am-ն առաջինն էր տեղեկացրել, որ ամերիկաբնակ դերասան Արմեն Պետրոսյանի` Մենչի դուստր Էլինան, հայրիկի` իրեն նվիրած գերշքեղ ավտոմեքենայով վթարի էր ենթարկվել:
Էլինան հրապարակել էր կադրեր, որտեղ երևում էր իր արյունոտ ձեռքը: Նա վթարի մասին հետևյալն էր գրել.
«Շնորհակալ եմ Տեր Աստված, ինձ հետ ամեն բան նորմալ է: Շնորհակալ եմ բոլոր հետաքրքրվողներին»:
Էլինան նշել էր, որ տևական ժամանակ իր էջում լռություն կլինի, սակայն նա կրկին հարց ու պատասխանի է մասնակցել իր ինստագրամյան էջում, որտեղ ցույց է տվել, թե ինչ տեսք ունի իր ճկույթը`վթարի հետևանքով:
Ինչ խոսք` երիտասարդ աղջկա մատը լրջորեն վնասվել է:
Նշենք, որ օրերս Էլինան իր ինստագրամյան էջում պատմել է, որ կորցրել է իր մատանին: Էլինան իր տխրությունն էր արտահայտել դեպքի հետ կապված: Ըստ մեր տպավորության` Էլինան կորցրել է իր սիրելիի նվիրած մատանին: