Համացանցում լուսանկար է տարածվել, որից երևում է, որ երգիչ Արտաշ Ասատրյանը զգալիորեն նիհարել է: Երգիչը բոլորովին այլ տեսք է ստացել:
Մեկնաբանություններում Արտաշի հետևորդներն անհանգստանում են, արդյո՞ք ամեն բան կարգին է երգչի աֆաողջության հետ, քանի որ շատ կարճ ժամանակահատվածում է նա կորցրել այդքան զգալի երևացող քաշը:
Հիշեցնենք, որ օգոստոսի էր 17-ին և 18-ին Հայաստանում սգո օրեր էին։ Շատ հանրային դեմքեր այս օրերին ավելի լուռ ու զուսպ լինելու կոչեր էին անում, սակայն կան հայտնիներ, ովքեր ոչ մի կերպ չկարողացան զերծ մնալ ուրախ երեկույթներ նշելուց:
Երեկ Հայաստանի ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի ունեցած հարսանիքի քավորը Արտաշ Ասատրյանն էր: Համացանցում է հայտնվել երգչի դստեր ինքնամոռաց ու երջանիկ պարը.այս հոլովակը տեսնելիս՝ մի միտք է առաջանում, որ, հավանաբար, Հայաստանում` հենց Երևանում, երկու տարբեր իրականություններ են` սուգ ու շոկային ողբերգություն և «քեֆչի» մարդիկ, ովքեր չեն ուզում նկատել, թե շրջապատում ինչ է կատարվում:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի կա 16 զոհ։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: