Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝Աստղիկ Գալեյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս օրերին Երևանի կենտրոնում տեղի ունեցող ամանորյա նախապատրաստական աշխատանքներին։ Աստղիկ Գալեյանը մասնավորապես գրել է հետևյալը․
<<Բաց երկնքի տակ մնացած մարմիններ,հազարավոր զոհեր,անհետ կորածներ,ամենօրյա սահմանին կրակոցներ, սրա՞ պատվին եք սենց պճնել Երևանը,մեկն էլ ասի հաղթանակ եք տոնում,պատերազմ եք հաղթել,թե՞ էլի պիտի ասեք կյանքը շարունակվում է>>։
Հավելենք, որ Հանրապետության Հրապարակում մեծ շուքով տեղադրվում է գլխավոր տոնածառը։ Այս տարի էլ ավելի վառ և լուսավոր ձևավորումներ են արել այստեղ՝նաև լուսավորելով Կառավարության շենքը։
Նշենք, որ վերւերս Մխիթարի մայրը Asekose.am-ի <<Բացարձակ արժեք>> հաղորդման շրջանակներում խոստովանել էր, որ եթե որդուն հնարավորություն ունենար տեսնելու, կասեր , որ իր հայրիկի երազին գա, քանի որ նա շատ է սպասում։