Ամալյա Հովհաննիսյանի Look & Face հաղորդման շրջանակներում այս անգամ դերասան Հակոբ Տեր-Վարդանյանն է, ինչին հետևել է StarNews-ը:
Զրույցի ընթացքում Հակոբը խոսեց բիզնեսների և իր ընտանիքի ապահովված լինելու մասին.
«Անշարժ գույք ունեմ, տվել եմ վարձով, բացի այդ կենտրոնում Կալյանանոց ունեմ,ապահովված ընտանիքում եմ ծնվել, ծնողներս`ըստ պահանջի, պահել են ինձ»:
Հակոբը պատմեց, որ իր նոր աշխատանքում ինքը մարմնավորում է աղքատի կերպար, ով ճնշվում է հարուստների կողմից.
«Իմ շրջապատում շատ եմ ունեցել ընկերներ, որոնք ապահովված ընտանիքներից չեն եղել ու ես միշտ իրանց կողքն եմ եղել: Այս դեպքում գիտեմ և´ ապահովված լինելու, և ապահովված չլինելու կյանքը և դրա պատճառով ես հեշտ եմ կերտել այս կերպարը»:
Հակոբը նշեց, որ ինքը ֆինանսական առումով նեղություն երբե չի ունեցել: Սակայն ունեցել է տխրելու այլ պատճառ.
«Երբ գնացի բանակ, ծնողներս գնացին Ռուսաստան, երբ բանակից հետ եկա, ծնողներս դեռ էնտեղ էին, դրանից հետո սովորում էի, երկար տարիներ` մոտ 10 տարի, ծնողներիցս առանձին եմ ապրել, կոպիտ ասած էդա եղել մեծ խնդիրս, որ գումար կա, բայց ընտանիքն էդ պահին ոչ լիարժեք ա»:
Հակոբի խոսքով բանակը փոխել է իրեն, ինքը ժամանակին ապրել է պապայի փողերով և խոստովանում է, որ լկտի կերպար է եղել: