Երգչուհի Լիլիթ Կարապետյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հրապարակում է սեքսուալ լուսանկարներ: Այս անգամ երգչուհին հրապարակել է իր լուսանկարն ու գրել հետևյալը.
«Երջանկությունը համբույրի պես է: Դրանից հաճույք ստանալու համար հարկավոր է այն կիսել ինչ-որ մեկի հետ»:
Հավելենք, որ Լիլիթ Կարապետյանը բավական փակ է պահում իր անձնական կյանքը:
Տեւական ժամանակ նա տանիք էր կիսում երգիչ Դավիթ Թուջարյանի հետ, ում էլ որդի է պարգեւել:
Նրանք բաժանումից հետո, սակայն չեն շփվում: Ըստ Լիլիթի՝ Դավիթը նույնիսկ որդու հետ շփման ցանկություն չունի:
Նշենք, որ Լիլիթին հաճախ սիրավեպ են վերագրում երգիչ, «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի Վիգեն Ահարոնյանի հետ:
Նրանց հաճախ կարելի է միասին տեսնել, այդ թվում՝ նաեւ իրենց հանգիստը վայելիս:
Չնայած դրան՝ Լիլիթը եւ Վիգենը հերքում են այդ տեսակ խոսակցությունները: