«Նեմրա» ռոք-խմբի մենակատար Վան Եղիազարյանը անդրադարձել է երգիչ Սուպեր Սաքոյի մասնակցությամբ հարցազրույցին, որի ժամանակ նա խոսել է մուղամի մասին և ասել, որ այն մերն է եղել և Կոմիտասն է եկել այդ նոտաները ջնջել: Վանը հետևյալն է ասել.
«Հայաստանի հանրապետության առաջին ալիքով նսեմացվեց հայ մշակույթի բարձրագույն արժեքը՝ Կոմիտասը:
Վերջերս կարդացի՝ Թուրքիայում դատի են տվել մի աղջիկ բլոգերի, որն իր «Ինստագրամ»-ի ուղիղ եթերում թուրքական լիրան, որի վրա Աթաթուրքի նկարն ա, գցել էր զուգարանը, 7 տարվա ազատազրկում ա սպառնում:
Էս համեմատությունը հազարավոր օրինակներից մեկն ա, որ էն ամենը ինչ կատարվում ա մեզ հետ համաչափ ա ու տրամաբանական»: